երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա». Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ

«Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա». Քոչարյանի և մյուսների գործը մտավ դատաքննության փուլ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում)։ Դատավորը հրաժարվեց քննել այդ միջնորդությունը։

Պաշտպանական կողմը կասկած հայտնեց, որ դատավորին նոր հրահանգ է իջեցվել։ Բաղդասարյանի և պաշտպանների միջև վիճաբանության ընթացքում դատախազը հայտարարեց․

«Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա»։

Պաշտպանական կողմը նույնիսկ առաջարկեց հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանդրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։ 

Մոտ 2,5 տարի տևած Քոչարյանի և մյուսների դատական գործի նիստերից հետո այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցում է կատարվում դատաքննության փուլ:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին։

  • Կիսվել: