կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. Խաչատրյան

Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. Խաչատրյան

Գերմանիան և Թուրքիան սերտ համագործակցում են, չգիտեմ՝ ՀՀ-ին գերմանական միջնորդությունն ինչ կարող է տալ. լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մյունխենում Գերմանիայի կանցլեր  Օլաֆ Շոլցի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։

«Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկներից, Ադրբեջանն Արևմուտքից՝ հատկապես Բրյուսելից ստանալով այն, ինչ ինքը ցանկանում էր՝ հրաժարվում է մեկնել Բրյուսել, արևմտյան հարթակներ։ Միացյալ Նահանգները հայտարում է, որ  խրախուսում են ադրբեջանական անմիջակա շփումների առաջարկը, այսինքն՝ ձեռքերը լվանում են այդ ամենից և ասում են, որ միջնորդ չեն։ Գերմանիան չգիտեմ՝ ինչու ծագեց»,-ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը բոլոր հարթակներում կարողանում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանն ամեն տեղ պարտվում է։ 

«Անկախ դրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարն ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք բանակցությունների սեղանը լուսնի վրա դրեք։ Այն, որ Փաշինյանն աշխատում է այս երկրի դեմ, կասկածի տեղիք չի թողնում»,-ասաց նա։

  • Կիսվել: