ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերիների հարցը պետք է լուծվի «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»` հայկական կողմը դեռ ամբողջական ցուցակը չի ներկայացրել. Լավրով

Գերիների հարցը պետք է լուծվի «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»` հայկական կողմը դեռ ամբողջական ցուցակը չի ներկայացրել. Լավրով

Ռազմագերիների հարցն քննարկվել է եւ հենց նոյեմբերի 9-ի գիշերվա տեքստում, և հետագայում քննարկվել է նաեւ տարբեր հեռախոսազրույցների ժամանակ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս հարցը քննարկվել է նաև հունվարի 11-ին ա, երբ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրների ղեկավարները: Առաջին հերթին պետք էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ցանկեր կազմեին այն մարդկանց, որոնք կորել են: Սկզբում խնդիրներ կային հայկական կողմի մոտ, Ադրբեջանը տվեց իր ցուցակը, այն փոքր էր, և ադրբեջանական կողմի մոտ այդ հարցի հետ կապված խնդիրներ փոխանակումից հետո այլևս չառաջացան:

Հայկական կողմից ցուցակը ոչ ամբողջությամբ և ոչ միանգամից է տրվել։ Հարցեր են առաջացել նաև զինադադարի կնքումից հետո, երբ հայկական կողմից Հադրութի շրջանում գերի են ընկել նոր մարդիկ։ Դա զորակոչիկների մեծ խումբ էր, որը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել նոյեմբերի վերջին, իսկ դեկտեմբերի սկզբին նրանք գերի ընկան։ Ադրբեջանական կողմն ասում է, որ այդ հարցը պետք է առանձին կարգով քննարկվի, քանի որ այդ զինծառայողները գերի են ընկել արդեն զինադադարի կնքումից հետո։

Բայց մենք և մեր նախագահը գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի "բոլորը բոլորի դիմաց" սկզբունքով, և հարցը պետք է փակվի: Մենք դիմել ենք Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նրանք վերջնական ցուցակը տան, սակայն պարզվել է, որ այնտեղ ավելի շատ մարդ կա, քան այն 62-ը, որոնք գերի են ընկել հրադադարը հայտարարելուց հետո։ Եվ հիմա մեր զինվորականները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կապի մեջ են այդ արդեն անվանական ցուցակները համադրելու հարցում, որպեսզի հասկանան, թե որտեղ են գտնվում այդ մարդիկ", - բացատրել է Լավրովը։

Նա նաեւ գոհունակություն է հայտնել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքից ՝ նկատելով, որ այդ գնահատականին հավատարիմ են նաեւ հակամարտության կողմերը։

"Բացառություն է կազմում միայն գերիների փոխանակման հարցը, ինչի պատճառները ես արդեն մատնանշեցի", - նշել է նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: