ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գերեվարվածների վերադարձի ապահովումը, անհայտ կորածների հայտնաբերումը, զոհերի աճյունների դուրսբերումը Հայաստանի առաջնահերթությունն է․ Հանդիպում ԱԳ նախարարի հետ

Գերեվարվածների վերադարձի ապահովումը, անհայտ կորածների հայտնաբերումը, զոհերի աճյունների դուրսբերումը Հայաստանի առաջնահերթությունն է․ Հանդիպում ԱԳ նախարարի հետ

Վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները հանդիպել են ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ և քննարկել հանդիպման օրակարգում տեղ գտած հարցերը: Այս մասին ասվում է  «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդագրության մեջ, որում կարդում ենք․

«Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի ապահովումը, անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները, և զոհերի աճյունների դուրսբերումը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից Հայաստանի համար այս պահի ամենակարևոր առաջնահերթությունն է: Սույն հարցի համար հիմնարար լուծում գտնելուց հետո միայն հնարավոր կլինի առաջ անցնել կոմունիկացիաների, ճանապարհների ապաշրջափակման շուրջ խոսակցության և քննարկումների:

Մինչ այդ անհրաժեշտ է ժամ առաջ դադարեցնել հայկական լրատվական տարածքում ահաբեկչական հարձակումների ազդեցություն ունեցող ներհասարակական անկայունություն, վախեր և տագնապներ առաջացնող հոսքեր, որոնք մեծապես ոռոգվում են Ադրբեջանի կողմից և օգտագործվում են Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանի հետ խոսելուց առաջ՝ դիրքային առավելության հասնելու համար»:

  • Կիսվել: