շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ըստ «Գելլափի»՝ ՔՊ-ն դարձյալ առաջատար է, սակայն վարկանիշի շեշտակի անկումով

Ըստ «Գելլափի»՝ ՔՊ-ն դարձյալ առաջատար է, սակայն վարկանիշի շեշտակի անկումով

«Գելլափ ինթերնեյշնլը» հրապարակել է քաղաքական ուժերի նախընտրական շրջանի վարկանշային նոր աղյուսակ։

Ըստ հարցումների առաջատարը դարձյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժն է 22,4%։ Սակայն ՔՊ- ի վարկանիշը շեշտակի անկում է ապրել նախորդ հարցման համեմատ (33%):

Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 20,6%։

Ապա հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 4․2 տոկոսը։ Հաջորդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին կքվեարկեր 3․9 տոկոսը։

«Լուսավոր Հայաստանի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 2․9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2․1 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի՝ 1․7 տոկոսը, Ազգային-Դեմոկրատական բևեռ»/Սասանա ծռերի»՝ 1․5 տոկոսը, ՀԱԿ-ի՝ 0․6 տոկոսը։

Հարցումն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցումների եղանակով։ Մասնակցել է 1101 մարդ ՀՀ ամբողջ տարածքից։

  • Կիսվել: