հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գալջյանը պատասխանել է քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի հասցեին հնչած մեղադրանքներին

Գալջյանը պատասխանել է քարոզարշավի ժամանակ ՔՊ-ի հասցեին հնչած մեղադրանքներին

«Երևի կհիշեք, որ քարոզարշավի ժամանակ մի տեսանյութ հրապարակվեց, որում երևում էր, որ մեկ հասցեի վրա գրանցված է մոտ հարյուր մարդ, և շատերը պնդում էին, որ դա կազմակերպել է իշխանությունը՝ հավելյալ ձայներ ստանալու նպատակով, և երբ պարզաբանումներ էին հնչում, որ իշխանությունը դրա հետ որևէ կապ չունի, շատերը չէին հավատում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Այժմ հրապարակում եմ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակի այդ հատվածը, որտեղ երևում է, որ այդ օտարերկրյա անձանցից ոչ մեկի դիմաց ստորագրություն դրված չէ, հետևաբար նրանցից ոչ ոք չի մասնակցել ընտրություններին»,-նշել է նա:

  • Կիսվել: