երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան

Գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան

Իմ պաշտոնավարման տասը տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները։ Այս մասին  իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը հեռանալուց առաջ ասել է՝ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս»։

«Բայց եղավ ճիշտ հակառակը, մենք ունեցանք ամենից խաղաղ տասը տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը ունեցանք շփման գծում, սա փաստ է», - ասել է նա։

Քոչարանը նշել է, թե գալիս է իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։

«Եվ ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, նաև՝ բերեկեցիկ կյանք ու այդ տասը տարիների ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, սա փաստ է», - հայտարարել է Քոչարյանը։

  • Կիսվել: