կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը որեւէ մենաշնորհ չունի ոչ մի տեղ. Միքայել Մելքումյան

Գագիկ Ծառուկյանը որեւէ մենաշնորհ չունի ոչ մի տեղ. Միքայել Մելքումյան

Գագիկ Ծառուկյանը որեւէ մենաշնորհ չունի ոչ մի տեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե մենաշնորհային դիրք ունեցողների վարած քաղաքականությունը ինչքանո՞վ է նպաստել, որ մարդիկ հայտնվեն աղքատության մեջ եւ վարկեր վերցնեն գոյատեւելու համար։

«Նախ, պարոն Ծառուկյանը որեւէ մենաշնորհ չունի ոչ մի տեղ: Ծառուկյանը ներկրող չի, Ծառուկյանն արտահանում է եւ ժամանակին որպես սեփականատեր տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել»,- ասաց նա։

Անդրադառնալով վարկառուների թվին՝ Մելքումյանն ասաց, որ իրենց վերլուծել են վարկերի թիվը, վարկերի կառուցվածքը. մի շատ հետաքրքիր թիվ. 2,2 մլն վարկառուների մեջ մինչեւ 500 հազար դրամի վարկեր վերցնողները 1,4 մլն են կազմում և կարևորեց, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ ներել մինչեւ 3 մլն դրամի հասնող վարկերը:

«Մենք ունենք ռեժիմը, թե որի հաշվին դա պետք է փոխհատուցենք եւ ինչ քաղաքականություն է տարվելու, որպեսզի այդ վարկառուն անելանելի վիճակում չմնա: Դա պետք է լինի պետության կողմից կազմակերպված ռեժիմի հաշվին, այդ գումարները կան, ամեն ինչ էլ լինելու է»,- ասաց պատգամավորը։

Դիտարկմանը, որ մարդիկ, որոնք 3-4 վարկ ունեն, հավատալով, որ վարկերը ներվելու են, գնալու են ընտրեն ԲՀԿ-ին, սակայն իրականում նման համաներում իրականացնելու հնարավորություն չի լինելու, արդյո՞ք սա անազնիվ չէ, Մելքումյանն արձագանքեց. «Մենք շատ պրակտիկ բան ենք ասում եւ ժամանակն է, որ ազատագրենք մարդկանց վարկերից: նախընտրական փուլում այդ ամենի մասին ասելու ենք»:

 

  • Կիսվել: