հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստում, նշվել է, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը  անկախության ճանաչումն է

ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստում, նշվել է, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը անկախության ճանաչումն է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ երեկ հեռավար անցկացվել է ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված կազմով նիստը: Ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության վեց անդամներ, նաև՝ ԵԽԽՎ այլ պատվիրակներ:  

«Ելույթների իմաստն էր՝ պետք է հրատապ դադարեցնել կրակը  և անպայման անցնել խաղաղ  բանակցությունների: Մեր պատվիրակության ելույթները շատ տեղին էին: Մենք արձանագրեցինք, որ  դրանք ոչ միայն ռազմական գործողություններ են, որոնք ղեկավարվում են նաև Թուրքիայի կողմից, երկրի, որը Ադրբեջանին մատակարարում է կործանիչ  զենքեր: Շեշտեցինք մի քանի առանձնահատկություններ: Առաջին՝ որ  խաղաղ բնակչության նկատմամբ  խայտառակ հարձակում էր»,- ասաց Մելքումյանը: Նրա խոսքով՝ շեշտվել է, որ վերջին 30 տարում առաջին անգամն է Թուրքիան նման բաց մասնակցություն ունենում հակամարտությանը: Պատվիրակության անդամները անդրադարձել են միջազգային տեռորիզմի դրևորումներին: Ըստ Մելքումյանի՝ միջազգային տեռորիզմը հասցե չունի և որտեղ էլ լինի՝ պետք է դրա դեմ պայքարել: 

Մելքումյանն իր ելույթում նշել է նաև, որ Արցախում ապրող հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկը  անկախության ճանաչումն է:

  • Կիսվել: