շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Պետք է հրատապ մերժել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հայտը․ Միքայել Մելքումյան

Պետք է հրատապ մերժել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հայտը․ Միքայել Մելքումյան

Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել կազմակերպել այս բանակցային գործընթացը, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հայտը, նաև հիմք ունենալով դա, անմիջապես մերժի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Սա այն ժամանակը չէ, որ մենք կարողանանք մեր բնակչության համար գազի սակագինը բարձրացնել, հայտը պետք է հրատապ մերժել, բայց զուգահեռ պետք է գնանք բանակցությունների, որ սահմանին գազի գինն իջեցնենք»,-ասաց նա։

Պատգամվորը նշեց, որ շրջանառության մեջ է դրել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը հետաձգելու օրենքի նախագիծ, որը վերաբերում է սննդամթերքի բոլոր տեսակներին, դեղորայքին և դրանց պատրաստման հումքին: 

«Այն ժամանակ, երբ տնտեսական հեղափոխություն էր հայտարարվում, ասում էիք՝ մի քիչ ուշ կանենք, հիմա երբ ճգնաժամ է, համահարթ ձևով այդ աջակցությունը պետք է հասնի»,-ասաց նա: 

  • Կիսվել: