չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ֆրասիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վրա

Ֆրասիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վրա

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյի, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիի հետ։
 
Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների կողմից Հայաստանին և հայկական մշակույթին ցուցաբերվող ուշադրության համար։
 
Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։

  • Կիսվել: