երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հոկտեմբերի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Անն Լույոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Դեսպանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, այցի ավարտին եղել է նաև թանգարանի պատկերասրահում, որտեղ ներկայացված է «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրությունը:

 
 

  • Կիսվել: