ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձինք բերման են ենթարկվել

Ֆրանսիայի հրապարակում վրանների ուղղությամբ մեքենան վարած անձինք բերման են ենթարկվել

Ֆրանսիայի հրապարակում առավոտյան վրանների ուղղությամբ վարած մեքենայի վարորդն ու երկու ուղեւորներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել եւ «Մերսեդես» մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում են ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ լուսադեմին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ քաղաքացին մեքենան վարել է վրանի ուղղությամբ, որի մեջ քաղաքացիներ են եղել։ Տուժածներ չկան։

  • Կիսվել: