Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա. Լուազոն անդրադարձել է Լուկաշենկոյի հայտարարություններին
Հայ ժողովրդի նկատմամբ ատելությունը միանշանակ շատ բռնակալների ընդհանուր գիծն է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն՝ մեկնաբանելով Հայաստանի մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները։
«Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա»,- գրել է եվրապատգամավորը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն ասել էր. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:



