ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել՝ ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունում է նախաձեռնել՝ ԼՂ հայ բնակչության վերադարձի պայմաններ ստեղծելու հարցով

Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։

Այս մասին Սենատում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի  համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում։

«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որը չի կարող անարձագանք մնալ», - ասել է նախարարը։

  • Կիսվել: