շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով

Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության շրջանակում ընդունվել են Ադրբեջանին վերաբերող մի շարք որոշումներ:

Որոշումներից մեկը վերաբերում է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը կապված է Հունգարիայում ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ: Կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կոչ է արել կատարել Եվրոպական դատարանի որոշումները։

Կոմիտեի մյուս որոշումները վերաբերում են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գանգատներով ՄԻԵԴ վճիռներն ամբողջությամբ չկատարելուն: Նախարարների կոմիտեն պահանջել է վերականգնել նրանց քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:

  • Կիսվել: