երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրոպայի խորհրդի ՄԻ հանձնակատարին Բաքվում զեկուցել են Հայաստանից ադրբեջանցիների իբրև թե «բռնի վտարման» մասին

Եվրոպայի խորհրդի ՄԻ հանձնակատարին Բաքվում զեկուցել են Հայաստանից ադրբեջանցիների իբրև թե «բռնի վտարման» մասին

Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Բաքվում հանդիպել է այսպես կոչված ՛՛Արևմտյան Ադրբեջանի համայնքի՛՛ ներկայացուցիչների հետ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ  նրանք Դունյա Միյատովիչին զեկուցել են ՛՛Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին՛՛ և ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի ՛՛մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված՛՛։ 

Հաղորդվում է նաև, որ Միյատովիչը ՛՛նշել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում՛՛:

  • Կիսվել: