հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ Հայաստանը ներգրավվի Ադրբեջանի մասնակցությամբ նախագծին

Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ Հայաստանը ներգրավվի Ադրբեջանի մասնակցությամբ նախագծին

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Այս մասին ասվում է Գրանադայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունում:

«Հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում», - ասվում է հայտարարությունում:

 

3 ԳՎտ հզորությամբ Սևծովյան էներգետիկ մալուխի նախագիծը Եվրահանձնաժողովի կողմից հաստատվել է 2022 թվականին։ Այն նախատեսում է Ադրբեջանից Վրաստանի և Սև ծովի տարածքով դեպի Ռումինիա, Հունգարիա և ԵՄ այլ երկրներ ուղիղ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի ստեղծում։

  • Կիսվել: