երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Եվրոպացի գործընկերների մոտ կա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման անհրաժեշտության խնդրի ընկալումը. Ռուբինյան

Եվրոպացի գործընկերների մոտ կա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման անհրաժեշտության խնդրի ընկալումը. Ռուբինյան

Այսօր Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է նաև սահմանադրական հանրաքվեի հարցը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր մեր ունեցած մեր բոլոր հանդիպումներում  մենք բնականաբար անդրադարձել ենք Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին եւ, բնականաբար, Սահմանադրական հանրաքվեն նույնպես քննարկվել է: Եւ մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք գործընթացի նախապատմությունը, ներկան, նախանշված ապագան։ 

Պետք է ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերների մոտ առնվազն իմ նկատմամբ կա ընկալում, որ առկա խնդիրը Հայաստանում՝ կապված դատական համակարգի զարգացման անհրաժեշտության հետ, եւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման  անհրաժեշտության  խնդրի ընկալումը կա»:

Ռուբինյանը նաև ասաց, որ Վենետիկի հանձնաժողով դմել-չդիմելու մասին որոշում այս պահի դրությամբ չկա:

Ռուբինյանն անդրադարձավ նաեւ մարտի 5-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցին եւ ասաց, որ հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը տարբեր երկրներ են մեկնում` իրենց իշխանությունը փնովելու համար.  «Հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը փորձում են մարդկանց համոզել, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, որտեղ ամեն ինչ շատ վատ է, ատելության մթնոլորտ է եւ այլն, բայց կարծում եմ, որ բանական մարդկանց համար դա բավական զվարճալի է»,-նշեց նա:

  • Կիսվել: