հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրոպացի գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ. քաղաքապետ

Եվրոպացի գործընկերների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ. քաղաքապետ

Քաղաքապետարանում հանդիպել ենք Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների աջակցությամբ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

"Հայտնի է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին։ Այս առումով առանձնացրել ենք մի քանի ուղղություն:

Մասնավորապես, առաջակում ենք գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կոշտ կենցաղային աղբի կառավարման, Երևան «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև Մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերի ուղղությամբ:

Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և Եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյու քաղաքացի:

Եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ տեղափոխել գործնական փուլ",- գրել է քաղաքապետը:

  • Կիսվել: