երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ժամանակն է  մեր կուսակցությունը հիմնել․ Հայկ Մարության

Ժամանակն է մեր կուսակցությունը հիմնել․ Հայկ Մարության

Երևանի ավագանու անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատեց այն տեղեկությունը, որ ցանկանում են կուսակցություն ստեղծել։ «Շատ բնական պահանջ է, մեծ համակիրների թիմ ունենք, վաղուց այդ պահանջը կար, որ մենք մեր կուսակցությունը ստեղծենք, որի շուրջ կհամախմբվենք ու քաղաքական դաշտում հենց մեր կուսակցության ծրագրերն առաջ կտանենք»,-ասաց նա Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին։

Հայկ Մարությանը նշեց, որ «Ազգային առաջընթացը» բարեկամ կուսակցություն է, որի հետ մասնակցեցին ավագանու ընտրություններին և ժամանակն է իրենց կուսակցությունը հիմնել։

Մարությանը վստահ է, որ նոր կուսակցությունով շանսերն ավելի մեծ կլինեն։

  • Կիսվել: