շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար

Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար

Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը:

Վասիլիս Մարագոս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - «Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով», գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: