չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Եվրախորհրդարանի ղեկավարը Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ ԵԽ պատգամավորների լիագումար նիստում

Եվրախորհրդարանի ղեկավարը Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ ԵԽ պատգամավորների լիագումար նիստում

Եվրախորհրդարանի ղեկավարը Հայաստանի վարչապետին հրավիրել է ելույթ ունենալ ԵԽ պատգամավորների լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Այդ մասին Մեցոլան հայտարարել է Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

«Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- մասնավորապես նշել է եվրոպական խորհրդարանի ղեկավարը։

  • Կիսվել: