շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ․ Արայիկ Հարությունյան

Եթե զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ․ Արայիկ Հարությունյան

Եթե ես տեսնեմ, որ հրաժարական հայտնելու նախադրյալներ կան, և մենք սխալ ուղղությամբ ենք առաջ գնում, ինքս առաջինը կհայտարարեմ հրաժարական, առանց որևէ ուժի կամ անձանց պնդման, այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նաև հիշեց 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների նախադեպը․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարը հրաժարական տվեց, երբ ՏԻՄ ընտրություններում մենք ունեցանք անհաջողություն։ Ես ներկայիս իշխող կուսակցության վարչության նախագահն էի, և ես հրաժարական եմ տվել իմ պաշտոնից՝ վերցնելով պատասխանատվություն դրա համար։ Ես կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ արտահայտություններով և հրաժարականներով ինձ չվախեցնել, որովհետև ես չեմ վախենում դրանից։ Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ, առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու, և այդ առաքելությունը իրականացնում եմ։ Եվ եթե զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ։ Բայց հիմա մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ»։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է գալու հարցապնդմամբ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

  • Կիսվել: