չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե զենք չեն վաճառել, դա քո մեղքնա, մինչև քեզ 30 տարի վաճառել էլ են, անվճար էլ են տվել. Հայկ Մամիջանյան

Եթե զենք չեն վաճառել, դա քո մեղքնա, մինչև քեզ 30 տարի վաճառել էլ են, անվճար էլ են տվել. Հայկ Մամիջանյան

Փաշինյանը ու իր խմբակցությունը առկա դաշնակիցների հետ հարաբերությունները «դոռդ ու բեշ»-են արել, հիմա էլ նոր գործընկերներ են որոնոմ:Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այս ամենը ունենալու է այն արդյունքը, որ 44-օրյայի ժամանակ Հայաստանի համար մեր հարևան և բարեկամ Վրաստանի և Իրանի օդային տարածքը տևական ժամանակ փակ էր: Հենց այս արդյունք է ունենալու»,- ասել է նա:

Ըստ Մամիջանյանի՝ պատճառաբանությունը, թե զենք չեն վաճառում, իմ համար ընդունելի չի,

«Դու բանկոմատ չես, որ մենակ փող տաս: Եթե զենք չեն վաճառել, դա քո մեղքնա, մինչև քեզ 30 տարի վաճառել էլ են, անվճար էլ են տվել, Իսկանդեր էլ են տվել, իսկ հիմա փամփուշտ էլ չես կարողանում բերես»,- ասել է նա:

  • Կիսվել: