չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Եթե ուղիղ եթերում «ինքնություն» բառն առանց տառասխալի գրի, երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե «հшմբալ» կասեմ, այլ՝ Ռոբերտ Քոչարյան. Փաշինյան

Եթե ուղիղ եթերում «ինքնություն» բառն առանց տառասխալի գրի, երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե «հшմբալ» կասեմ, այլ՝ Ռոբերտ Քոչարյան. Փաշինյան

Էսօր էն համբալը խոսել ա մեր ժողովրդի ինքնության մասին: Ուրեմն, եթե ուղիղ եթերում ինքնություն բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ՝ երկու անգամ իր մասին խոսելոիս ոչ թե ՛՛համբալ՛՛ կասեմ, այլ՝ ՛՛Ռոբերտ Քոչարյան:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված ՛՛Բաց գրազ համբալին՛՛ վերտառությամբ  տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, որն այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ, դիմելով Փաշինյանին, դիմելով Փաշինյանին, ասել է. ՛՛Ա՛յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության դեմ՛՛:

Նշենք, որ այս տեսանյութից րոպեներ առաջ Փաշինյանը մեկ այլ տեսանյութ էր հրապարակել, որով դարձյալ պատասխանում էր Քոչարյանին: 

  • Կիսվել: