երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Եթե թաքցնելու ոչինչ չունի, թող գա». ՔՊ–ականը` Տիրան Խաչատրյանի` ԱԺ չգնալու մասին

«Եթե թաքցնելու ոչինչ չունի, թող գա». ՔՊ–ականը` Տիրան Խաչատրյանի` ԱԺ չգնալու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ եթե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը թաքցնելու ոչինչ չունի, պետք է գնա Ազգային ժողով և ներկա գտնվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա այս հայտարարությունն արեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։
 
«Եթե չեմ սխալվում, Տիրան Խաչատրյանն անհասկանալի պատճառներով չի եկել ԱԺ։ Ինձ համար զարմանալի է և առնվազն տարօրինակ նաև այն, որ իր հրամանատարը գալիս է, իսկ ինքը հրաժարվում։ Թող գա, հարցեր տանք, պատասխանի։ Եթե թաքցնելու ոչինչ չունի, կարծում եմ, որ կաշկանդվելու հարց է չկա, և դա կարող են փաստել քննիչ հանձնաժողովում ներկա եղած բոլոր անձինք»,– ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց, որ բոլորը պետք է ներկայանան, պատասխանեն հարցերին և դա բարոյականության ցուցիչ է։

  • Կիսվել: