ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ․  Փաշինյան

Եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ․ Փաշինյան

ԱԺ-ի հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։ Նիստի մեկնարկին  "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը հայտնեց, որ թեկնածու են առաջադրում Նիկոլ Փաշինյանին։

«Մենք հավաքվել ենք, որ ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, մինչ այդ քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

Եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, մենք ունենք պատրաստ լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածթյունը խախտելու փորձեր չեն լինի։

  • Կիսվել: