ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե պարզվի, որ մենք ունենք փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չի, դա լավ լուր է, որովհետև նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց. Փաշինյան

Եթե պարզվի, որ մենք ունենք փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չի, դա լավ լուր է, որովհետև նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց. Փաշինյան

Ես կարծում եմ` այն ընդունված սկզբունքը, որ կա, թե քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ, այս դեպքում էլ է գործում: Մեծ հաշվով այնպես չի, որ մենք պետք է ստորագրենք պարբերություն առ պարբերություն, պետք է ամեն ինչ սկզբից մինչև վերջ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, որ ստորագրենք, դրա համար ես տեսնում եմ, որ կան քայլեր, կա որոշակի առաջընթաց և մենք շարունակելու ենք աշխատանքն աներկբա՝ հնարավոր եզրակացության հասնելու համար։ Հրավիրված ասուլիսում անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ դետալների մեջ մտնելը սխալ է. «Եթե պարզվի, որ մենք ունենք փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չի, դա լավ լուր է, որովհետև դա նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց, որը կարող է բերել երկարատև խաղաղություն և կայունություն: Այս պահին դետալների մեջ մտնելը ճիշտ չեմ համարում, որովհետև մի ուրիշ նախադասությամբ կարող է այդ դետալի իմաստն այնպես փոխվել, որ այսօրվա իմ հնարավոր ասածը մնա օդում»:

Լրագրողի այն հարցին,թե Երևանը կողմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու քննարկման, վարչապետն ասաց. «Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում և ժամանակն ավելի համոզիչ է դարձնում, որ այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա, գնացին Բաքու հետ կգան, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն ով է տալու: Խոսողը պետք է լինի ԼՂ-ի ժողովրդի ներկայացուցիչը: Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է՝ անընդհատ ԼՂ-ից խեթ հայացքներ, կասկածներ են գալիս, թե ինչ դավադրություններ են և այլն: Մենք կարծում ենք, որ ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ այդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ նաև իրենց ակնկալիքների բավարարման և ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան և մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ պետք է դա լինի էֆեկտիվ խոսակցություն: Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որը երաշխավորի այդ խոսակցության շարունակականությունը: Անվտանգությունը և իրավունքները հանկարծ դարձան ինտեգրացիա, դրանից հետո դարձան ուրիշ բան, ի վերջո՝ ինչ է լինելու: Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ: Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ինչ մեծ միջազգային արձագանք եղավ և շարունակում է լինել, սա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքը և նաև իր պատասխանատվությունն է զգում այս իրավիճակի վերաբերյալ»:

  • Կիսվել: