ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե որևէ մեկը գողացված գույք ունի և անհանգստանում է, ճիշտ է անում` պետք է շարունակի անհանգստանալ. Բադասյան

Եթե որևէ մեկը գողացված գույք ունի և անհանգստանում է, ճիշտ է անում` պետք է շարունակի անհանգստանալ. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին: Ըստ նախարարի` դա բացառապես քաղաքացիաիրավական գործիք է ու որևէ կապ չունի քրեաիրավական ներգործության միջոցների հետ։

«Եթե որևէ մեկը գողացված գույք ունի և անհանգստանում է այդ գույքի մասով, ճիշտ է անում, պետք է շարունակի անհանգստանալ, քանի դեռ այս գույքն ամբողջությամբ չի վերադարձվել: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք կոռուպցիոն ճանապարհով գույք են կուտակել, որը ենթակա է բռնագանձման: Մենք շատ ենք հարգում հարուստ մարդկանց և կոչ ենք անում նրանց ավելի հարստանալ օրինական միջոցներով, վճարել պետությանը հարկերը, բարգավաճել»։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, նախարարը ընդգծեց` այդ մոդելում դրված չէ պատժելու, հետապնդելու, քրեական գործեր հարուցելու նպատակ:

 

 

  • Կիսվել: