երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Եթե մի բան խոսեմ, ինձ չեն տանի չէ՞, հերիք է էդքան երգեք, պարեք». քաղաքացին՝ Փաշինյանին

«Եթե մի բան խոսեմ, ինձ չեն տանի չէ՞, հերիք է էդքան երգեք, պարեք». քաղաքացին՝ Փաշինյանին

Ես ձեզանից մի բան եմ խնդրում, այս քաղաքում ինչ որ արվում է, սրտանց արեք, խնդրում եմ, սրտանց արեք, սիրով արեք, որ սիրուն լինի, լավ լինի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 14–ին, Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց մի երևանցի կին՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ որ արվում է, արվում է պարտքի համար։ Ես այգի եմ դուրս գալիս, տեսնում եմ, որ անում են, ուղղակի անելու համար։ Այնպես արեք, որ այս երկրում մարդիկ ապրեն բավարարված, արդարադատությունից գոհ լինեն։

Հետո, պարոն Փաշինյան, հերիք է էլի, երգեք, պարեք, այս ժողովրդին այնպես արեք, որ լավ ապրեն ուղղակի։ Երգելով, պարելով այս երկիրը չի կառուցվելու, երկիրը կառուցեք։ Ես ձեր ինտելեկտը շատ հարգում եմ, ես դեմ եմ ձեզ, նախկինում ընտրել եմ, հիմա դեմ եմ։ Շատ ինտելեկտուալ եք ի տարբերություն Քոչարյանի, Սերժի, բայց ձեր ինտելեկտը քաղաքի համար, մեր երկրի համար, փաստորեն չի ծառայում այսօր։ Ուզում եմ բոլորս մի քիչ սիրենք մեր երկիրը։ Ես վստահ եմ, որ իմ կարծիքը չի փոխվելու։ Քանի դեռ դուք եք ղեկավարը, չի փոխվելու, ես վստահ եմ ու շատ տխրում եմ դրա համար։ Անում եք ինչ–որ բաներ, բայց լավ չեք անում, սրտանց չի արվում, սիրով չի արվում, ինչ որ արվում է, փուլ է գալիս»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ աշխարհում ոչ մի անթերի երկիր չկա։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեր դժգոհությանը։ Կարևորը դուք սիրեք երկիրը, դուք երկիրը սիրող թեկնածու կգտնեք։ Մինչև ամսի 7–ը ժամանակ կա, մտածեք և որոշեք»։

  • Կիսվել: