Եթե մեկի քթից արյուն եկավ, իշխանությունն է պատասխանատու լինելու. Վանեցյան
Մենք չունենք առաջնորդ ստեղծելու կամ առաջնորդողի խնդիր․ հանուն մեր Հայրենիքի պայքարի՝ պետք է բոլորս միավորվենք։ Այս մասին այսօր իրազեկման երթի ժամանակ ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
՛՛Գալիս է երրորդ ու վճռական փուլը. եթե մեկի քթից արյուն եկավ, իշխանությունն է պատասխանատու լինելու՛՛,-նշեց նա:
Վանեցյանը հավելեց. ՛՛Միացեք, որ վաղը ձեր երեխաների, ձեր թոռների աչքերի մեջ կարողանաք նայել։ Երիտասարդներ, միացեք, որ կարողանաք ապրել մի երկրում, որտեղ կլինի անվտանգ։ Չենք հոգնելու, պայքարելու ենք և պայքարելու ենք մինչև վերջ՛՛: