ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից` պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Նիկոլ Փաշինյան

Եթե ԼՂ հայերը հեռանան իրենց հայրենիքից` պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի ու ռուս խաղաղապահների վրա. Նիկոլ Փաշինյան

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է, վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռներ մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եթե  ԼՂ հայերի` իրենց տներում ապրելու իրական պայմաններ ու էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանակությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը, չափազանց մեծանում է: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, թե իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի ու ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա:

"Վերջին տարիներին ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ-ի պետական շահերի եւ անվտանգության տեսակետից։ Սա երեւաց, թե 44 պատերազմի ընթացքում, թե 2021 թ մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե 2022 թ սեպտեմբերին, եւ ցանկը դեռ կարելի է շարունակել",-իր խոսքում ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: