ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե կարգուկանոն լիներ, կարողանային ճիշտ կարրգավորել բանակի աշխատանքն, այդ կորուստները չէինք ունենա. Վազգեն Մանուկյան

Եթե կարգուկանոն լիներ, կարողանային ճիշտ կարրգավորել բանակի աշխատանքն, այդ կորուստները չէինք ունենա. Վազգեն Մանուկյան

Ինչը կարող ենք արդեն ապացուցված համարել արտասահմանյան պաշտոնայների ու մեր այն պաշտոնյաների հայտարարություններից հետո, ովքեր մասնակցել են պատերազմին: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանի խոսքերով, ապացուցված կարելի է համարել այն, որ պատերազմը կարելի էր կանխել, ապացուցված է, եթե մեր բանակը պատերազմին պատրաստ լիներ, ամուր դիրքերը կկարողանայինք պահել.

«Նույնիսկ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգուկանոն լիներ, կարողանային ճիշտ կարրգավորել բանակի աշխատանքն, այդ կորուստները չէինք ունենա:

Ի սկզբանե, երբ մի քանի օր շարունակ ընթացքը վատ վիճակում էր, եթե հնարավոր էր, պետք էր կանգնացնել պատերազմը:

Առաջարկություններ եղել են, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ, ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք: Դավաճանության պատճառով, թե՝ հիմարության, դա առանձին հարց է: Այդ ամենն արդեն վկայություններով ապացուցված է»,-ասաց նա:

Նրա խոսքով` հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է․

«Մենք հիմա ստորացված դիրքում ենք, չմտածեք, որ այդ ճանապարհը բացվեց, մեր բիզնեսն է զարգանալու, Թուրքիայի և Ադրբեջանի բիզնեսն է զարգանալու: Մենք նորից դառնալու ենք բնակավայր, ոչ թե պետություն։ Անվտանգության խնդիր ունենք, և Հայաստանում բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում նաև՝ Թուրքիայի, որոնք սողոսկում են իշխանության մեջ»։

  • Կիսվել: