ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորը 24 ժամ է տվել Վազգեն Մանուկյանին (տեսանյութ)

Իմքայլական պատգամավորը 24 ժամ է տվել Վազգեն Մանուկյանին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը և նրան 24 ժամ ժամանակ տվել՝ կատարելու իր խոստումը իշխանական պատգամավորներին բերման ենթարկելու Ազգային Ժողով և նրանց ստիպելու քվեարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օգտին։

Նարեկ Գրիգորյանը եթերում դատապարտել է իմքայլական մեկ այլ պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակումը:

"Վազգեն ըըը, Վարդգես ըըը, Հակոբ...",- նա ոչ միանգամից է կարողացել արտաբերել թիմակից պատգամավորի անունը՝ միայն երրորդ անգամից կարողանալով ճիշտ ասել:
 
Պատգամավորը ուղիղ երթերում մի քանի անգամ կրկնեց Նորատուս գյուղի իր հասցեն՝ կոչ անելով Մանուկյանին գալ և կատարել իր խոստումը, այլապես նա կդադարի նրան լուրջ ընդունել։
 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

  • Կիսվել: