ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե հենց հիմա Արման Բաբաջանյանը վարչական ձերբակալման չենթարկվի, իրավապահ համակարգը լուրջ խնդիրներ կունենա. իրավաբան

Եթե հենց հիմա Արման Բաբաջանյանը վարչական ձերբակալման չենթարկվի, իրավապահ համակարգը լուրջ խնդիրներ կունենա. իրավաբան

Եթե հենց հիմա Նախագահի նստավայրի դիմացից վարչական ձերբակալման չենթարկվեն Արման Բաբաջանյանը ու իր հետ միասին ակցիա անողները, ապա հավատացնում եմ, որ իրավապահ համակարգը լուրջ խնդիրներ կունենա: Այս մասին իր գրառման մեջ նշել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Նա, մասնավորապես նշել է․

«Չեմ կասկածում, որ ոստիկանությունը կարող է ռելիզ տարածել ու նշել, որ մենք ԱԺ դիմաց էինք, նրանք նախագահականի, և տարբեր մայթերում տարբեր իրավական ռեժիմներ են, բայց դա հավատացեք չի փրկելու»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտ ակցիայի ժամանակ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ ՀՀ Նախագահի պասիվ դերակատարումը ՍԴ հարցում կասկածների առիթ է տալիս։ 

  • Կիսվել: