ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե Հայաստանը որոշի ձգձգել «միջանցքի» բացման գործընթացը, ապա այս դեպքում կա պլան «Բ». Ալիևի օգնական

Եթե Հայաստանը որոշի ձգձգել «միջանցքի» բացման գործընթացը, ապա այս դեպքում կա պլան «Բ». Ալիևի օգնական

Բաքուն պնդում է, որ Երևանը հուսալի երաշխիքներ տրամադրի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» երթևեկության անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Այլ հարց է, թե ինչպես նրանք  կապահովեն այս հատվածում երթևեկության անվտանգությունը: Մենք պնդելու ենք, որ Հայաստանը մեզ հուսալի երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան գնացք նստած յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար», - ասել է Ամիրբեկովը Վաշինգտոնում Հադսոն ինստիտուտի ավագ գիտաշխատողներ Մայքլ Դորանի և Լյուկ Քոֆիի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ:

Նա պնդել է, որ եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա այս դեպքում կա «Բ» պլան՝ երթուղին անցնելու է Իրանով։

  • Կիսվել: