Եթե հարաբերությունները սկսեն կարգավորվել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսություն կլինի. Անվտանգության խորհրդի քարտուղար
Եթե հարաբերությունները սկսեն կարգավորվել, եթե հնարավորություն լինի, Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսություն կլինի: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ներկայումս, հաշվի առնելով Թուրքիայի որդեգրած վարքագիծը, ընտրվել է հարաբերությունները կարգավորելու Մոսկվայի միջնորդության ֆորմատը»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է Մոսկվային ՀՀ-ի և Թուրքիայի միրև հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդ հանդիսանալ:



