Եթե ձեզ համար Քոչարյանի խոսքը նորություն էր, ինձ համար նորություն չէր, երկու տասնամյակ է՝ լսում եմ. Սերժ Սարգսյան
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն իր մասին:
՛՛Ես տարբեր աղբյուրներից շուրջ 2 տասնամյակ լսել եմ այդ նույն բառերը, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար նորություն չէր՛՛:
Խոսելով իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ արված հայտարարության մասին, որտեղ խոսել էր ՛՛ոխերիմ՛՛ ընկերների մասին՝ Սարգսյանն ասել է. ՛՛Վերաբերում էր տարբեր մարդկանց, նրանց, ովքեր իրենց չեզոք պահեցին, ովքեր պիտի անեին այն, ինչը չարեցին՛՛:
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ Սերժ Սարգսյանը նշել էր․ ՛՛2018-ի գարնանը, երբ ես և իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման և իմ ՛՛ոխերիմ՛՛ ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Քոչարյանն ասել էր. ՛՛Իմ ամենամեծ սխալը նախագահի աթոռին ինձ փոխարինողի ընտրությունն էր՛՛:
Տեսանյութը՝ այստեղ:


