Եթե դուք ասում եք՝ կոռումպացված թալանչի է, ինչո՞ւ եք այդ թալանչու հետ գրկված նկարվում. Մանուկյանը՝ ՔՊ-ին
«Երեկ խոսվեց համակարգային կոռուպցիայից, եկել եմ մի քիչ խոսեմ դրա մասին»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի թեկնածության քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Աժ ամբիոնից ցույց տալով Գևորգ Սաղոյանի նկարներ՝ Մանուկյանը ասաց, որ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ՊԵԿ-ի վերահսկողության վարչության պետքն է և այսօր «համատեղությամբ ՔՊ-ի ցուցակի 122-րդ համարն ք։
Մանուկյանը ,սխալմամբ» ցույց տվեց Գևորգ Սաղոյանի և Բագրատ Սրբազանի համատեղ նկարը։
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց, որ Գևորգը Սաղոյան Հոմպլեքս մոլի տիրոջ ընկերն և համատեղության կարգով նաև Ռոմանոս Պետրոսյանի ընկերը։
«Պարզվում է՝ Սաղոյան Գևորգը մի քյասիբ անձնավորություն է, նախորդ տարի 230 մլն դրամ, ըստ հայտարարգրի «Բեյսիկ ինվեստմնտ և Դիվելպմնտ» ընկերությունից է ստացել, 60 մլն՝ չգիտեմ որտեղից, 7.5 մլն էլ ավանդի գումար է ստացել։ Ունի 32 հազար դոլար և 44 հազար եվոր և ապրում է մի պստիկ, խղճուկ 510 ք/մ տարածքով տան մեջ։ Դուք հա՞շտ եք այս մտքի հետ, ամեն ինչ շատ նորմա՞լ ու լա՞վ է։ Եվ սա ունի 500 դրամ աշխատավարձ ստացող ներկայումս կարկառուն ՔՊ-ական մարդ»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Դու մի ասա՝ ՊԵԿ-ի կոռուպցիոն բուրգի ուղիղ հենասյունն է եղել։ Եթե դուք ասում եք՝ կոռումպացված թալանչի է, ինչո՞ւ եք այդ թալանչու հետ գրկված նկարվում ։ Այսինքը ով ընդունել է ձեր կրոնը՝ դուք իր հետ հա՞շտ եք, կամ ով դրել է ձեր գլխարկը և ձեր ավտոբուսի կողքը նկարվել է, իր հետ պրոբլեմ չճունե՞ք»։
Շարունակելով միտքը՝ ընդդիմադիր պատգամավորը շարունակեց պատմե. «Լինում են երկու ընկերներ Գևորգը Սաղոյան և Արմենը Սաքապետոյան՝ ՊԵԿ-ի նախկին բարձրաստիճան չինովնիկները, որոնք միասին հիմնում են «Բեյսիկ ինվեստթմնդ» ընկերությունը՝ 50/50 բաժնետոմսերի հարաբերակցությամբ։ Էս Արմենը չի հասկանում, որ ՔՊ-ի գլխարկը պետք է դնի ու սխալվում ասում է, որ բանկային գաղտնիք կա, ու դրան հաջորդում է՝ «ապօրինի գույք», «դու թալանչի ես ու նենգ»։ Է հետո՞, բա ձեր սկզբունքը ուր կորավ»․
Կրկնելով, որ երկուսն էլ ՊԵԿ-ի նույն՝ բարձր աստիճան պաշտոնյաներ են՝ մանուկյանը շարունակեց.«Մեկը ձեր շարքերում է, դուք հաշտ եք իր հետ, մեկը սխալվել է, ճիշտ բան է ասել, որ այն պետության վարկանիշին վատ է, մի արեք՝ և դուք Սաքապետոյանի հետ խնդիր ունեք»։
Անդրադառնալով Սիսակ Գաբրիելյանի հայտարարությանը, թե պետությունը պետական պարտքը չմարելու դեպքում խնդիր չի ունենա՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորը բերեց Արգենտինայի և հունաստանի օրինակը, որտեղ մինչ օրս քաղքացիներն այդ պարտքի բեռի տակ են։
«Եվ, ոչ մի չինովնիկ պատասխան չի տալիս, դրանից հետո այդ պետություններին պարտքերը շատ բարձր տոկոսներով են տալիս, որը քաղաքացին է փակում, կամ չեն տալի վարկ, և պետությունը իր քաղաքացիների ավանդները չի վերադրաձնում.կոլապս է լինում»,- ասաց Մանուկյանը․
Անդրադառնալով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին՝ Մանուկյանն ասաց, որ բարձր է գնահատում նրա մասնագիտական դասախոսական կարողությունները, և հույս հայտնեց որ նրա ղեկավարությամբ հանձնաժողվում կշտկեն այն հարկային սխալ քաղաքականությունը(կարմիր գծեր, գույքահարկ և այլն), որոնք մասնավորապես իրականացվում են մայրաքաղաքում։



