շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եթե չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, պատերազմում հաղթելը ֆանտաստիկայի ժանրից էր. Փաշինյան

Եթե չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, պատերազմում հաղթելը ֆանտաստիկայի ժանրից էր. Փաշինյան

Եթե պարզվի, որ պատերազմի ժամանակ եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել, դա պատերազմում հաղթելու իրատեսականության վրա կազդի՞, թե՞ չի ազդի: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաջորդ հարցը հետեւյալն է, ընդհանրապես պատերազմում հաջողությունը կամ առնվազն պահելը ֆանտաստիկայի ժանրից էր, թե ոչ: Եթե չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, դա ֆանտաստիկայի ժանրից էր, բայց մենք այսօր քրգործեր ունենք, որոնց դրվագներով բաներ են տեղի ունեցել: Մենք դեպք ունենք Ադրբեջանի կողմից ռազմավարական բարձունքի գրավման, մեր զորքերի կողմից հետ գրավման եւ մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնել բարձունքը: Ինչո՞ւ է հնչել այդ հրամանը:

Մենք քրգործ ունենք, որ այն մասին է, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել եւ հանձնարական է իջեցրել, ասել է՝ գնացեք ասեք, հողերը տված ա, անիմաստ քաշվելու եք, գնացեք այստեղից: Կան դրվագներ, որոնց անձամբ եմ առնչվել, երբ ինքս վերջին պահին տեղեկացել եմ մի տարածք հանձնելու որոշման մասին: Նախ, ես արգելել եմ այդ բանն անել, բայց այդ որոշման խորհուրդը ապօրինի կերպով տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը հարց է՝ ինչքանով ուներ նման խորհուրդ տալու՝ բունկերում գտնվելով: Պրոբլեմն այն է, որ այդ տարածքը մինչեւ այսօր հայկական վերահսկողության ներքո է: ՈՒրիշ բան, որ հետագա դեպքերն ապացուցին, որ ես զինվորական չլինելով բան չեմ հասկանում, բայց մրդը զինվորական լինելով առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից, ու հետագա իրադարձություններն էլ ցույց տային, որ ինքը ճիշտ էր: Բայց այդ տարածքը մինչեւ հիմա հայկական վերահսկողության ներքո են: Ինչու են այդպիսի հրամաններ հնչել»,-հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: