երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Եթե ԱԺ-ում չգտնվեի ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան

Եթե ԱԺ-ում չգտնվեի ավելի վատ բառապաշարով կխոսեի մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ․ Վիլեն Գաբրիելյան

Մարդիկ հանրահավաք են անում, հանրահավաքից հետո հայտարարություն են տարածում, հանրահավաքի ընթացքում անընդհատ հնչում է այն միտքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Գաբրելյանը մեջբերում արեց հանրահավաքից հետո ընդդիմության տարածած հայտարարությունից։

«Բացառում ենք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, առանց ՀՀ-ի հետ հուսալի կապի Արցախի հետ: Հիմա հարց եմ տալիս, ճիշտ եմ հասկանո՞ւմ, որ մարդիկ, ասելով, որ Արցախը  չի կարող լինել Ադրբեջանի կազմում, միաժամանակ տարածել են հայտարարություն և ասում են՝ եթե Արցախը ՀՀ-ի հետ ունենա անվտանգ միջանցք, ճանապարհ, մենք կարող ենք այդ հարցը քննարկել։ Եթե ԱԺ-ում չգնվեի, եթե ԱԺ ամբիոնը չհարգեի, շատ ավելի վատ բառապաշարով կարող էի արտահայտվել մյուս կողմում նստած անհասկանալի մարդկանց նկատմամբ»«–ասաց Գավրիելյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը, որը  սնանկ քաղաքական օրակարգ ունի,  Արցախի դրոշը թափ տալով ուզում է ՀՀ-ում զավթեն իշխանությունը․«Բայց դե ոչինչ չի ստացվելու, որովհետև մեր ժողովուրդը գիտակից ժոցովուրդ է»,- ասաց Գաբրիելյանը։

  • Կիսվել: