չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Եթե արձանագրենք, որ ագրեսիա է, ապա համաձայնագրի առաջին քայլով պետք է դիմենք ՄԱԿ-ին, որից հետո դաշնակիցներին․ Քոչարյան

Եթե արձանագրենք, որ ագրեսիա է, ապա համաձայնագրի առաջին քայլով պետք է դիմենք ՄԱԿ-ին, որից հետո դաշնակիցներին․ Քոչարյան

Մեր և Ռուսաստանի միջև կա իրավապայմանագրային բազա, դա վերաբերում է և՛ ռուսական ռազմաբազայի տեղակայմանը և 2011 թվականին շատ կարևոր փոփոխություն կատարվեց: Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ունենք 97 թվականի համաձայնագիրը, որում խոսվում է՝ ագրեսիայի վտանգի դեպքում ինչ մեխանիզմ կարող է գործել,  և երրորդ կետը արդեն ագրեսիայի դեպքում: Մենք ելնում ենք նրանից՝ կա ագրեսիայի վտանգ, եթե արձանագրենք, որ ագրեսիա է, ապա առաջին քայլով ում պետք է դիմենք, դա պետք է լինի ՄԱԿ-ին, որից հետո դաշնակիցներին։

Այս պարագայում, այո, իհարկե, Հայաստանի տարածքը ռմբակոծվել է, էլ անօդաչու թռչող սարքերի մասին չեմ խոսում, բայց այդ բոլորը այսօր արդեն գնահատել որպես ագրեսիա, դա քաղաքական որոշում է, որը կայացվում է  ելնելով բազմաթիվ հանգամանքներից, ամեն դեպքում անվիճելի է, որ ագրեսիայի վտանգը կախված է»,-ասաց նա:

  • Կիսվել: