երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե Ադրբեջանն իրականում Սյունիքը ճանաչեր ՀՀ տարածք, ապա այդ պարագայում 2020-2023թթ հարձակումներ չէր գործի․ Աբրահամյան

Եթե Ադրբեջանն իրականում Սյունիքը ճանաչեր ՀՀ տարածք, ապա այդ պարագայում 2020-2023թթ հարձակումներ չէր գործի․ Աբրահամյան

Հարավային Կովկասը ինքնին գտնվում է բավականին բարդ իրավիճակում, և այն լարվածության օջախները, որոնք եղել են, որևէ ձևով չեն լիցքաթափվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի հարցը տարիներ շարունակ պաշտպանական ֆունկցիա է կատարել Հայաստանի համար, այժմ Արցախի հանձնումից հետո նոր իրավիճակ է ստեղծել Հայաստանի համար և Ադրբեջանը փորձում է դա զարգացնել։ Այստեղ Ադրբեջանի խնդիրը ոչ թե խաղաղության հասնելն է, այլ Հայաստանից մաքսիմալ պոկելը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Հայաստանի 29․800-ի նկատմամբ Ադրբեջանը ունի կոնկրետ հավակնություններ ու դա համարում է  իր տարածքը։ Եթե Ադրբեջանն իրականում Սյունիքը ճանաչեր Հայաստանի տարածք, ապա այդ պարագայում 2020-2023թթ հարձակումներ չէր գործի ու իր վերահսկողության տակ չէր առնի Սյունքիի մեծ թվով բնակավայրեր՝ Իշխանասար, Սեւ լիճ, Տեղ գյուղի, Ներքին Հանդի, Կոռնիձորի հատվածները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

  • Կիսվել: