ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուժեղացված վերահսկողություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (տեսանյութ)

Ուժեղացված վերահսկողություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (տեսանյութ)

Այսօր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, ուժեղացված վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հատնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։

ՃՈ կողմից՝ պայմանավորված խախտումների բնույթով, կազմվել են արձանագրություններ։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից՝ վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել է բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: