հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ես վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ. Տիգրան Աթանեսյան

Ես վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ. Տիգրան Աթանեսյան

Այսօր՝ հուլիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, խոսելով շաբաթներ առաջ իր ընտանիքի վրա տեղի ունեցած հարձակման մասին, վստահություն հայտնեց, որ «իր հանդեպ այդ ստորությունը տեղի է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ», ուստի զգում է, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում. «Այսինքն, նորմալ է, որ 4 հատ ստահակ հարձակվում են քո կնոջ ու մանկահասակ երեխաների վրա»:

«Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, իմ ընտանիքի անդամներն են հարցաքննվել: Ես զգում եմ, որ այդ ստահակներին փրկելու հանձնարարություն կա:

Եթե դա չլիներ երկրի բարձրագույն իշխանության հանձնարարությամբ, այդ մարդիկ կունենային մեղադրանք: Ես դա գիտեմ, արդարություն չեմ սպասում իրենցից: Արդարությունը կլինի իր ձևով, ժամանակին»,-ասաց նա:

  • Կիսվել: