կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փողոցում վազվզող տարբեր դուրսպրծուկներ փորձում էին մեզ մեղադրել մեկ հողեր հանձնելու, մեկ չհանձնելու մեջ. ԱԺ նախագահ

Փողոցում վազվզող տարբեր դուրսպրծուկներ փորձում էին մեզ մեղադրել մեկ հողեր հանձնելու, մեկ չհանձնելու մեջ. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ հաշվարկել են այն վտանգները, որոնք ի հայտ են գալու, երբ տարածքներ հանձնելու արդյունքում Տավուշում պաշտպանական գիծը քանդվի:

«Այո, հենց այդ հաշվարկն է դրված ամեն ինչի հիմքում»,- ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երբ Ղարաբաղի պատերազմի մասին խոսակցություններ էին գնում, երբ փողոցում վազվզող տարբեր դուրսպրծուկներ փորձում էին մեզ մեղադրել մեկ հողեր հանձնելու, մեկ չհանձնելու, մեկ մեղադրել ժամանակին կանգնեցնելու, հետո մեղադրել ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա եթե տենց էր լինելու, ինչի՞ տենց չարեցիք կամ նենց չարեցիք:

Հիմա  տեղի է ունենում գործընթաց, որի անունն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի վերականգնում, որը եղել է եւ իրավաբանական փաստաթղթավորմամբ ապացուցված է: Խոսքը մի քարտեզի մասին է, որտեղ կա եւ Հայաստանի ստորագրությունը, եւ Ադրբեջանի»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: