կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես որեւէ սադրանք չեմ տեսնում Եվրախորհրդարանում Փաշինյանի երեկվա շատ լավ ելույթի մեջ. Խանդանյան

Ես որեւէ սադրանք չեմ տեսնում Եվրախորհրդարանում Փաշինյանի երեկվա շատ լավ ելույթի մեջ. Խանդանյան

Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր գործողություններն ուղղված են Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին:

«Ես որեւէ սադրանք չեմ տեսնում Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա շատ լավ ելույթի մեջ»,-ասաց նա՝ անդրադառնալով նրան, որ ռուսական կողմից արդեն այդ ելույթը որակվել է որպես սադրիչ:

Դիտարկմանը, որ Հայաստանը նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն էր, Խանդանյանն արձագանքեց. «2020-ի պատերազմից հետո Հայաստանը ԼՂ-ում ներկայություն չի ունեցել ոչ քաղաքական, ոչ ռազմական: ԼՂ-ում անվտանգության երաշխվորը եղել է ռուս խաղաղապահ զորախումբը»:

  • Կիսվել: