երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ ձեր ֆրակցիայի նիստերին. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ ձեր ֆրակցիայի նիստերին. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Ակնհայտ է, որ եկել եք այստեղ ինչ-որ բան եք փորձում հրահրել, ինչ-որ արտահայտություններ եք անում, բոցաշունչ բան եք անում: Ասում եք Վահագն Ալեքսանյանն այս մի կոնֆերանսին, այն մի կոնֆերանսին է մասնակցում, ոչ ես ո՛չ խոշոր եղջերավորների կոնֆերանսին եմ մասնակցում, ո՛չ ձեր ֆրակցիայի նիստերին: Եթե դրա վրա է հույսը, նման բան չի լինելու, ես նման բան չեմ ասելու։

ԱԺ նիստում դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորն ընդդիմադիրներին խնդրեց մնալ պարկեշտության սահմաններում. «Եթե ամեն դեպքում կարծում եք, որ ինձ հետ ինչ-որ բանավիճելու կամ անձնական քննարկելու բան ունեք, ինչքան ես եմ հիշում Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս փորձել է կազմակերպել ձեր բանավեճն ինձ հետ, բոլոր անգամ հրաժարվել եք, խնդրում եմ այստեղ շատ պասիվ ագրեսիվ դերերում հանդես չգալ»:

  • Կիսվել: