կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես մեծ սիրով աշխատելու եմ իշխանության հետ. Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյան

Ես մեծ սիրով աշխատելու եմ իշխանության հետ. Վարդենիսի նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյան

Ես ամեն ինչ անելու եմ ի շահ Վարդենիսի եւ վարդենիսցիների՝ անկախ նրանից, ով է ինձ ընտրել, ով չի ընտրել: Այս մասին, այսօր Վարդենիս համայնքի ավագանու նիստից հետո հայտարարեց համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանը:

«Եթե մարդն աշխատող է հօգուտ մեր ժողովրդի, մեր համայնքի, նա կմնա, կաշխատի: Ես էլ կաշխատեմ իշխանությունների հետ: Կարծում եմ ամեն մի իշխանություն ուրախ կլինի, եթե համայնքի ղեկավարը ի շահ ժողովրդի ծրագրեր կներկայացնի ու կիրականացնի: Ես մեծ սիրով աշխատելու եմ իշխանության հետ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Վարդենիսի ավագանու նիստում համայնքապետ ընտրվեց երկու ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Ահարոն Խաչատրյանը: ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց, իսկ քվեարկությունից հետո լքեց նիստը:

 

  • Կիսվել: